Նոր համագործակցություն հանուն երիտասարդների զարգացման

📣 Սյունիքի մարզի Տաթևի համայնքային կենտրոնը տեղեկացնում է, որ փոխըմբռնման հուշագիր է կնքել «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Սյունիքի տարածաշրջանային մասնաճյուղի հետ։

🔍 Համագործակցության շրջանակներում Տաթևի համայնքային կենտրոնում իրականացվել են հետաքրքիր հանդիպումներ երիտասարդների համար մի շարք թեմաներով, որոնցից են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և քաղաքացիական հասարակություն, առաջնորդություն և թիմային աշխատանք:

📌 Մասնակիցները ակտիվորեն ներգրավվել են քննարկումներում, խմբային աշխատանքներում և իրավիճակային վարժություններում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և հմտություններ։

🤝Այս համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։