«TOT թրեյների պորտֆոլիո» հանդիպում-քննարկում

«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղում կայացավ «TOT թրեյների պորտֆոլիո» հանդիպում-քննարկում։ Մասնակիցները ծանոթացան պորտֆոլիոների կառուցման և մասնագիտական ներկայացման գործնական մոտեցումներին, փոխանակվեցին փորձով և ձևավորեցին նոր համագործակցության հնարավորություններ։ Քննարկմանը մասնակցեցին՝ոլորտի փորձագետներ,մանկավարժներ,նախորդ տարիների TOT ծրագրի շրջանավարտներ,ակտիվ երիտասարդներ։ Հանդիպումը հնարավորություն էր՝ ներկայացնելու և կատարելագործելու մասնագիտական պորտֆոլիոն, փոխանակվելու փորձով, ձևավորելու նոր համագործակցություններ։ https://www.facebook.com/reel/820601497707915