«TOT թրեյների պորտֆոլիո» հանդիպում-քննարկում

«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղում կայացավ «TOT թրեյների պորտֆոլիո» հանդիպում-քննարկում։ Մասնակիցները ծանոթացան պորտֆոլիոների կառուցման և մասնագիտական ներկայացման գործնական մոտեցումներին, փոխանակվեցին փորձով և ձևավորեցին նոր համագործակցության հնարավորություններ։

Քննարկմանը մասնակցեցին՝
ոլորտի փորձագետներ,
մանկավարժներ,
նախորդ տարիների TOT ծրագրի շրջանավարտներ,
ակտիվ երիտասարդներ։


Հանդիպումը հնարավորություն էր՝
✔️ ներկայացնելու և կատարելագործելու մասնագիտական պորտֆոլիոն,
✔️ փոխանակվելու փորձով,
✔️ ձևավորելու նոր համագործակցություններ։

https://www.facebook.com/reel/820601497707915