Համաժողով․ համայնքների աշխատանքը երիտասարդների հետ․ օրենքի կիրառման մարտահրավերներ և հնարավորություններ

Մարտի 26֊ին տեղի ունեցավ համաժողով-քննարկում՝ «Համայնքների աշխատանքը երիտասարդների հետ․ «Երիտասարդական քաղաքականության մասին ՀՀ օրենք»-ի համատեքստում» թեմայով։ Այն կազմակերպել էր «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին՝ համայնքների դերակատարությունը երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում, «Երիտասարդական քաղաքականության մասին ՀՀ օրենք»-ի կիրառման գործնական խնդիրներն ու հնարավորությունները, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդական կառույցների […]