Համաժողով․ համայնքների աշխատանքը երիտասարդների հետ․ օրենքի կիրառման մարտահրավերներ և հնարավորություններ

Մարտի 26֊ին տեղի ունեցավ համաժողով-քննարկում՝ «Համայնքների աշխատանքը երիտասարդների հետ․ «Երիտասարդական քաղաքականության մասին ՀՀ օրենք»-ի համատեքստում» թեմայով։ Այն կազմակերպել էր «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղը։

Համաժողովի ընթացքում քննարկվեցին՝

🔹 համայնքների դերակատարությունը երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում,

🔹 «Երիտասարդական քաղաքականության մասին ՀՀ օրենք»-ի կիրառման գործնական խնդիրներն ու հնարավորությունները,

🔹 տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդական կառույցների միջև համագործակցության զարգացման ուղիները։

Քննարկումը նպաստեց փորձի փոխանակմանը և նոր գաղափարների ձևավորմանը՝ ուղղված երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացմանը։