Նոր, հարմարավետ ու կրթական միջավայր՝ Ամասիայի երիտասարդների համար

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում հաջողությամբ իրականացվեց «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվում է Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Ժողովրդավարության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում համայնքում տեղադրվել են բացօթյա գրադարան-տնակ, ցուցանակ, զրուցարան-բեսեդկա, նստարան, ուղղորդող սլաքներ և կափարիչով աղբաման՝ ստեղծելով առավել հարմարավետ, կրթական և ակտիվ […]