ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում հաջողությամբ իրականացվեց «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվում է Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Ժողովրդավարության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի շրջանակում համայնքում տեղադրվել են բացօթյա գրադարան-տնակ, ցուցանակ, զրուցարան-բեսեդկա, նստարան, ուղղորդող սլաքներ և կափարիչով աղբաման՝ ստեղծելով առավել հարմարավետ, կրթական և ակտիվ հանրային միջավայր բնակիչների, հատկապես երիտասարդների համար։
Բացման միջոցառմանը ներկա էին ծրագրի ներկայացուցիչներն ու հովանավորները, ովքեր շրջեցին տարածքում, ծանոթացան կատարված աշխատանքներին և բարձր գնահատեցին իրականացված նախաձեռնությունը։
Նորաստեղծ այս գեղեցիկ միջավայրը լինելու է ընթերցանության, հանդիպումների, շփման և համայնքային ակտիվ կյանքի յուրահատուկ անկյուն։
https://www.facebook.com/reel/1001379469063563


















