«Քաղաքը կարդում է». Գորիսում մեկնարկել է բացօթյա գրադարանների նոր նախաձեռնությունը

2026թ․ հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ բացօթյա գրադարան-տնակների բացման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել էր «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Արարողությանը ներկա էին Գորիսի համայնքապետը, համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, երիտասարդական ակտիվ խմբերի անդամներ, համայնքի բնակիչներ […]