Համաժողով․ համայնքների աշխատանքը երիտասարդների հետ․ օրենքի կիրառման մարտահրավերներ և հնարավորություններ

Մարտի 26֊ին տեղի ունեցավ համաժողով-քննարկում՝ «Համայնքների աշխատանքը երիտասարդների հետ․ «Երիտասարդական քաղաքականության մասին ՀՀ օրենք»-ի համատեքստում» թեմայով։ Այն կազմակերպել էր «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին՝ համայնքների դերակատարությունը երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում, «Երիտասարդական քաղաքականության մասին ՀՀ օրենք»-ի կիրառման գործնական խնդիրներն ու հնարավորությունները, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդական կառույցների […]
Սախարովի կենտրոնը դիմել է ՀՀ վարչապետին՝ էլեկտրոնային ստորագրության վճարների վերաբերյալ հստակեցման համար՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով

Քանի որ Հայաստանն անցում է կատարում եկամուտների համատարած հայտարարագրման համակարգին, էլեկտրոնային ստորագրության կիրառումը դարձել է անհրաժեշտություն յուրաքանչյուր քաղաքացու համար: Սակայն 3,000 դրամ ակտիվացման վճարի հետ կապված վերջին փոփոխությունները շատերի մոտ հարցեր են առաջացրել: «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը» բազմաթիվ հարցումներ է ստացել այն քաղաքացիներից, ովքեր վճարել են այս գումարը 2025 թ. […]
Երևանի նոր տրանսպորտային համակարգը. Հանուն արդար և հասանելի քաղաքի

Երևանի նոր տրանսպորտային համակարգը. Հանուն արդար և հասանելի քաղաքի Հասարակական տրանսպորտն ավելին է, քան պարզապես մի կետից մյուսը տեղափոխվելու միջոց. այն հիմնարար ծառայություն է, որն անմիջականորեն ազդում է մարդու տեղաշարժի, աշխատանքի և արժանապատվության իրավունքի վրա: Հիմք ընդունելով Երևանի տրանսպորտային սակագնային համակարգում տեղի ունեցած վերջին փոփոխությունները (ուժի մեջ մտած 2025 թ. փետրվարին)՝ «Ա. Դ. Սախարովի անվան […]