Շիրակի մարզի հյուսիսը չօգտագործված ու դեռ չբացահայտված ռեսուրսներ և հնարավորություններ ունի։ Զբոսաշրջային քարտեզում կարևոր տարածքներ են համարվում Ամասիան և Աշոցքը, որտեղ գրավիչ ուղղություններ կան՝ սկսած ձմեռային հանգստից մինչև գաստրո տուրիզմ։ Բայց կայուն առաջընթաց ապահովելու համար գործելու մեխանիզմներն են պակասում։ Այս մասին իրենց փորձագիտական դիտարկումներն են ներկայացրել անհատներ, մասնագետներ, որոնք մի քանի տարի է ոլորտում են։ Berlin Art Hotel-ում անցկացվել է թեմատիկ քննարկում, հանդիպումը նախաձեռնել էր «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։