Ամասիայի համայնքային գրադարանում տեղի ունեցավ թաուն-հոլ ձևաչափով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ, ավագանու անդամներ, ներկայացուցիչներ Շիրակի մարզպետի աշխատակազմից, վարչական ղեկավարներ, տեղական ձեռներեցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատոթյունների տնօրեններ և համայնքի ակտիվ երիտասարդներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախնական քննարկումից հետո ընտրված 3 ծրագրային գաղափարներ, որոնք ընդգրկում էին տարբեր ուղղություններ՝ հանրային տարածքների վերակազմակերպումից մինչև մարզային ու մշակութային ենթակառուցվածքների զարգացում:
Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր նախագծի մանրամասները՝ ընդգծելով նորարարությունը, իրականացման մանրամասներն ու ակնկալվող արդյունքները, որից հետո ներկաները քվեարկեցին ներկայացված նախագծերին:
Առավել շատ ձայներ ստացած նախագիծը լրամշակվելուց հետո կֆինանսավորվի, որից հետո կմեկնարկեն իրականացման աշխատանքները:
Ծրագիրն իրականացնում է «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը:
https://amasia.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1380


