Սոցիոլոգիական հետազոտություն. շահառու համայնքների կարիքների և խնդիրների գնահատման արդյունքներ

Ընդհանուր նկարագիր և նպատակ

Հետազոտությունն իրականացվել է «Ա.Դ. Սախարովի անվան հայկական մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների ներգրավումը Հայաստանի տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։ Հիմնական նպատակն էր վեր հանել սոցիալ-տնտեսական կարիքները և զարգացման հնարավորությունները վեց թիրախային համայնքներում՝ Աշոցք, Ամասիա, Ճամբարակ, Վարդենիս, Գորիս և Տաթև:

Մեթոդաբանություն

Գնահատումն իրականացվել է համակցված սոցիոլոգիական մեթոդներով.

  • Քանակական. 362 դեմ առ դեմ հարցումներ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչների հետ:
  • Որակական. 28 խորքային հարցազրույցներ երիտասարդ առաջնորդների, ՏԻՄ ներկայացուցիչների և փորձագետների հետ:

Հիմնական վերհանված խնդիրները

  • Սոցիալ-տնտեսական վիճակ. Թեև Գորիսի և Աշոցքի բնակիչների մեծ մասը իրենց վիճակը գնահատում է «լավ» կամ «բավարար», դժգոհության մակարդակն ավելի բարձր է Ամասիայում և Ճամբարակում:
  • Գործազրկություն. Բոլոր համայնքներում ամենասուր խնդիրը համարվում է աշխատատեղերի պակասը, ինչն ուղղակիորեն նպաստում է արտագաղթին, հատկապես երիտասարդների շրջանում:
  • Ենթակառուցվածքներ. Չնայած լուսավորության և խմելու ջրի հարցերում առաջընթացին, դեռևս առկա են լուրջ խնդիրներ կապված հասարակական տրանսպորտի, ոռոգման համակարգերի և ժամանցի վայրերի հետ:
  • Երիտասարդների ներուժը. Զեկույցը փաստում է, որ երիտասարդների ներուժը մնում է չօգտագործված՝ մասնագիտական զարգացման հնարավորությունների և քաղաքացիական մասնակցության հարթակների բացակայության պատճառով:

Ռազմավարական առաջարկություններ

Կայուն զարգացման համար զեկույցն առաջարկում է.

  1. Աշխատատեղերի ստեղծում. Խթանել տեղական ձեռներեցությունը և մասնագիտական վերապատրաստումները:
  2. Ենթակառուցվածքների բարելավում. Զարգացնել տրանսպորտային կապը և ստեղծել անվտանգ սոցիալական տարածքներ (երիտասարդական կենտրոններ):
  3. Երիտասարդների ներգրավում. Ամրապնդել երիտասարդների մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը:

Մանրամասն անգլերեն տարբերակով ստորև