Նորարարական մոտեցումներով հետաքրքիր ծրագիր Ամասիայում

Ամասիայի համայնքային գրադարանում տեղի ունեցավ թաուն-հոլ ձևաչափով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ, ավագանու անդամներ, ներկայացուցիչներ Շիրակի մարզպետի աշխատակազմից, վարչական ղեկավարներ, տեղական ձեռներեցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատոթյունների տնօրեններ և համայնքի ակտիվ երիտասարդներ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախնական քննարկումից հետո ընտրված 3 ծրագրային գաղափարներ, որոնք ընդգրկում էին տարբեր ուղղություններ՝ հանրային […]
«TOT թրեյների պորտֆոլիո» հանդիպում-քննարկում

«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղում կայացավ «TOT թրեյների պորտֆոլիո» հանդիպում-քննարկում։ Մասնակիցները ծանոթացան պորտֆոլիոների կառուցման և մասնագիտական ներկայացման գործնական մոտեցումներին, փոխանակվեցին փորձով և ձևավորեցին նոր համագործակցության հնարավորություններ։ Քննարկմանը մասնակցեցին՝ոլորտի փորձագետներ,մանկավարժներ,նախորդ տարիների TOT ծրագրի շրջանավարտներ,ակտիվ երիտասարդներ։ Հանդիպումը հնարավորություն էր՝ ներկայացնելու և կատարելագործելու մասնագիտական պորտֆոլիոն, փոխանակվելու փորձով, ձևավորելու նոր համագործակցություններ։ https://www.facebook.com/reel/820601497707915
Նոր համագործակցություն հանուն երիտասարդների զարգացման

Սյունիքի մարզի Տաթևի համայնքային կենտրոնը տեղեկացնում է, որ փոխըմբռնման հուշագիր է կնքել «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Սյունիքի տարածաշրջանային մասնաճյուղի հետ։ Համագործակցության շրջանակներում Տաթևի համայնքային կենտրոնում իրականացվել են հետաքրքիր հանդիպումներ երիտասարդների համար մի շարք թեմաներով, որոնցից են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և քաղաքացիական հասարակություն, առաջնորդություն և թիմային աշխատանք: Մասնակիցները ակտիվորեն ներգրավվել […]
Գավառի երիտասարդները սովորում են համայնքի կառավարման մասին

Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները մասնակցեցին «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղի կողմից կազմակերպված «Տեղական ինքնակառավարում և համայնքային մասնակցություն» թեմայով դասընթացին։ Այն վարեց փորձագետ-դասընթացավար, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Հակոբ Սարգսյանը։
Դասընթաց Ամասիայի գրադարանում

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, սեպտեմբերի 17-ին Շիրակի մարզի Ամասիայի գրադարանի ԼՈՖԹ ընթերցասրահում անցկացրեց «Տարածակազմակերպում» թեմայով դասընթաց, որը վարեց փորձագետ Գևորգ Պետրոսյանը