ՀՀ կառավարության առաջարկած «Հայրենիք» և «Պետություն» հասկացությունների վերլուծություն

Որպես ժողովրդավարական արժեքների և իրավական ամբողջականության խթանման մեր առաքելության մաս՝ «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը» պաշտոնական փորձագիտական կարծիք է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության վերջին նախագծի՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղայնացման և աջակցության հայեցակարգ» վերաբերյալ: Թեև մենք սատարում ենք ազգային մշակույթի զարգացմանը, մեր իրավաբանական թիմը վերհանել է մի շարք «մտահոգիչ» հայեցակարգային ռիսկեր, որոնք […]
Օտարերկրացիների ժամանակավոր կացության մերժման բողոքարկումը ՀՀ-ում․ արդյունավետ պաշտպանության բացակայությունը

Սույն վերլուծությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու դիմումների մերժման և այդ մերժումները բողոքարկելու իրավական մեխանիզմների արդյունավետության խնդիրը։ Նշվում է, որ թեև «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը օտարերկրացուն տալիս է մերժման վարչական և դատական կարգով բողոքարկման իրավունք, գործնականում այդ հնարավորությունը հաճախ կրում է ձևական բնույթ։ Վերլուծությամբ ցույց է տրվում, որ Միգրացիայի ծառայության որոշումները […]
Պետություն–եկեղեցի հարաբերությունները Հայաստանում․ իրավական սահմաններն ու միջամտության արգելքը

Իրավական վերլուծություն՝ Սահմանադրության և գործող օրենսդրության համատեքստում Սույն իրավական վերլուծությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում պետություն–եկեղեցի փոխհարաբերությունների սահմանադրական և օրենսդրական հիմքերին՝ վերջին շրջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ հնչող հայտարարությունների և նախաձեռնությունների համատեքստում։ Նշվում է, որ ՀՀ Սահմանադրության և օրենքների համաձայն՝ պետությունն ու եկեղեցին անջատված են միմյանցից և փոխադարձ պարտավորություն ունեն չմիջամտել […]
Ժամանակավոր անաշխատունակության նպաստ․ ինչ պետք է իմանան աշխատողները և գործատուները

Սույն իրավական վերլուծությունը վերաբերում է գործատուի կողմից աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման և տրամադրման կարգին՝ մասնավորապես միջին աշխատավարձի հաշվարկման իրավական հիմքերին։ Փաստաթղթում ներկայացվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի նպատակն ու գործառույթը՝ աշխատողի ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած եկամտի մասնակի փոխհատուցման ապահովումը։ Վերլուծության մեջ համեմատվում են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, նշված օրենքով և ՀՀ […]
Ինչպե՞ս է ճանաչվում սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով

Սույն վերլուծությունը վերաբերում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման իրավական կարգավորումներին և այդ ինստիտուտի կիրառման ընթացքում առաջացող գործնական խնդիրներին Հայաստանում։ Ներկայացվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմնական պայմանները, որոնք անհրաժեշտ են անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար՝ տասը տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելու դեպքում։ Վերլուծության մեջ առանձնացվում են նաև դատական պրակտիկայում […]
Եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման կարգի խնդիրները էլեկտրոնային համակարգում

Սույն վերլուծությունն անդրադառնում է եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնելու կարգին և այդ գործընթացում առաջացած խնդիրներին՝ հատկապես էլեկտրոնային հայտարարագրման համակարգի կիրառման շրջանակում։ Ներկայացվում է, որ գործող օրենսդրությամբ հարկային հաշվարկները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ հարկ վճարողի կամ լիազորված անձի կողմից։ Միևնույն ժամանակ վերլուծությամբ վեր հանվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող […]
Օրդերի հիման վրա բնակարանների սեփականաշնորհումը․ իրավական կարգավորումներ և գործնական խնդիրներ

Սույն վերլուծությունը վերաբերում է օրդերի հիման վրա բնակարանների սեփականաշնորհման գործընթացին և դրա շրջանակում առաջացող իրավական ու գործնական խնդիրներին՝ հատկապես Գյումրի քաղաքում ի հայտ եկած դեպքերի համատեքստում։ Ներկայացվում է, որ տարիներ շարունակ քաղաքացիներին տրամադրվել են բնակարաններ բնակեցման օրդերով, սակայն հետագայում այդ բնակարանների սեփականաշնորհման գործընթացում համայնքապետարանի կողմից հաճախ արձանագրվում են մերժումներ՝ հիմնված նախկինում տրամադրված, սակայն փաստացի չօգտագործված […]
Սախարովի անվան մարդու իրավունքների հայկական կենտրոնը դատապարտել է ոստիկանության գործողությունները