Առաջարկություն «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք տալ միայն այն քաղաքացիներին, որոնք տվյալ տարվա ընթացքում առնվազն վեց ամիս բնակվել են Հայաստանում։ Այս նախագիծը սահմանադրաիրավական նախաձեռնություն է, քանի որ վերաբերում է ընտրական իրավունքի սահմանափակմանը։ ՀՀ […]
Հանրագիր․ Աշտարակ խոշորացված համայնքում միասնական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների և ոչ պատշաճ (անորակ) ծառայությունների վերաբերյալ

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանրագիր է ներկայացնել ՀՀ վարչապետին՝ Աշտարակ խոշորացված համայնքում ուղևորափոխադրումների և ծառայությունների բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ։ Հանրագրում պահանջվում են համակարգային բարեփոխումներ՝ մարզային հասարակական տրանսպորտի որակը բարձրացնելու, այն մատչելի և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև գործող օրենսդրությունը Սահմանադրությանն ու մարդու հիմնարար իրավունքների էությանը համապատասխանեցնելու ուղղությամբ։ Ամբողջական հանրագրին կարող […]
Կրթություն և աշխատաշուկա․ ինչու են երիտասարդները բախվում զբաղվածության խնդիրների

Վերլուծություն՝ կրթական համակարգի և աշխատաշուկայի միջև կապի բացերի ու գործազրկության մարտահրավերների վերաբերյալ Սույն վերլուծությունը անդրադառնում է կրթություն–աշխատաշուկա կապի խնդիրներին Հայաստանում և հատկապես երիտասարդների առջև կանգնած զբաղվածության մարտահրավերներին։ Փաստաթուղթը ցույց է տալիս, որ երիտասարդները հաճախ դժվարությամբ են գտնում իրենց կրթությանը և հմտություններին համապատասխան աշխատանք՝ կրթական ծրագրերի և գործատուների պահանջների անհամապատասխանության, ինչպես նաև պրակտիկ փորձի պակասի պատճառով։ […]
Խոսքի ազատության սահմանափակումները և լրագրողների նկատմամբ ճնշումները Հայաստանում

Խնդրի իրավական դիտարկում՝ խոսքի ազատության և ԶԼՄ-ների պաշտպանության համատեքստում Սույն վերլուծությունը անդրադառնում է խոսքի ազատության իրացման խնդիրներին Հայաստանում և լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ արձանագրվող ճնշումներին։ Խոսքի ազատությունը կարևոր հիմք է ժողովրդավարական հասարակության համար և պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ ու միջազգային չափորոշիչներով, սակայն այն կարող է սահմանափակվել միայն հստակ իրավական և լեգիտիմ հիմքերով։ Վերջին տարիներին արձանագրվել […]
Երիտասարդները՝ համայնքային որոշումների կիզակետում. ինչու է նրանց մասնակցությունը կարևոր

Ժողովրդավարական և կայուն համայնք կառուցել հնարավոր չէ առանց երիտասարդների ակտիվ մասնակցության։ Տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածությունը ոչ միայն նրանց իրավունքների իրացման միջոց է, այլև համայնքների զարգացման, նորարար մտածողության և մասնակցային կառավարման կարևոր նախապայման։ Այստեղ դիտարկվում է, թե ինչու և ինչ կերպով պետք է երիտասարդները ներգրավվեն համայնքային կյանքում՝ սկսած կրթության, զբաղվածության և առողջ ապրելակերպի […]
Կլիմայի փոփոխության ազդեցությունը Սևանա լճի էկոհամակարգի վրա

Սույն վերլուծությունը նվիրված է Սևանա լճի էկոհամակարգի խոցելիության գնահատմանը կլիմայի փոփոխության պայմաններում։ Ներկայացվում է, թե ինչպես են ջերմաստիճանի աճը, տեղումների ռեժիմի փոփոխությունը, գետային ներհոսքի նվազումը և մարդածին ճնշումները բացասաբար ազդում Սևանի ջրի մակարդակի, որակի և կենսաբազմազանության վրա՝ խորացնելով արդեն առկա բնապահպանական խնդիրները։ Մակարդակում է դրվում Սևանա լճի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար՝ որպես քաղցրահամ ջրային ամենախոշոր […]
Համայնքային պաշտոնական կայքէջերը՝ տեղական ինքնակառավարման թափանցիկության առանցքային գործիք

Ինչու են համայնքային կայքէջերը կարևոր հաշվետվողականության և հանրային վստահության համար։ Համայնքային պաշտոնական համացանցային կայքէջերը առանցքային դեր ունեն տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության ապահովման գործում։ Դրանք համայնքի բնակիչների համար ծառայում են որպես տեղեկատվության մատչելի աղբյուր և մասնակցային կառավարման հարթակ՝ նպաստելով հանրային վերահսկողությանն ու տեղական ժողովրդավարության զարգացմանը։ Համայնքային պաշտոնական համացանցային կայքէջերի արդյունավետ գործարկումը ՏԻՄ-երի […]
Վերլուծություն հղի կանանց աշխատանքի վայրում իրավունքների վերաբերյալ

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում» մենք հավատացած ենք, որ ոչ մի կին չպետք է ընտրություն կատարի կարիերայի և ընտանիքի միջև: Որպես 2024-2025 թթ. հետազոտական նախաձեռնությունների մաս՝ մեր Սյունիքի մասնաճյուղը հրապարակել է առանցքային մի ուսումնասիրություն՝ «Հղիությունն աշխատավայրում. իրավունքների պաշտպանությո՞ւն, թե՞ խտիրական մոտեցում» թեմայով: Զեկույցի հեղինակ Անահիտ Ամարյանը մանրամասն քննարկում է այն համակարգային […]
Երբ հոսանքազրկումը վնաս է պատճառում․ ինչ պարտավորություններ ունի ՀԷՑ-ը սպառողների հանդեպ

Իրավական մեկնաբանություն՝ արտապլանային հոսանքազրկումների, տուգանքների և գույքային վնասի հատուցման կարգի վերաբերյալ։ Սույն վերլուծությունը անդրադառնում է «Հայ Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին պատճառված անհարմարությունների և գույքային վնասների հատուցման իրավական հիմքերին։ Քննարկվում են արտապլանային հոսանքազրկումների դեպքում մատակարարի պարտականությունները, սպառողների իրազեկման պարտադիր պահանջները, ինչպես նաև սահմանված ժամկետների խախտման պարագայում կիրառվող տույժերը։ Ներկայացվում են գործնական օրինակներ, որտեղ երկարատև հոսանքազրկման […]
Վարչական պատասխանատվություն առանց տեխնիկական ապացույցների․ իրավական վերլուծություն

Սույն իրավական վերլուծությունը վերաբերում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության ապացուցողական նշանակությանը։ Քննարկվում է այն իրավիճակը, երբ անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության բացառապես պարեկային ծառայողի կողմից կազմված արձանագրության հիման վրա՝ առանց իրավախախտումը հիմնավորող համապատասխան տեխնիկական միջոցներով ձեռք բերված ապացույցների։ Վերլուծության արդյունքում հիմնավորվում է, որ նման մոտեցումը հակասում է ՀՀ […]