Ապահով կանգառ․ երիտասարդների նախաձեռնությունը Վարդենիսում

«Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագրի շրջանակում հաջողությամբ իրականացվեց «Ապահով կանգառ» տարածակազմակերպման նախագիծը, որն իրականացվել է Վարդենիս համայնքի երիտասարդական ակտիվ խմբի և «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ UNDEF-ի ֆինանսական աջակցությամբ։ https://www.facebook.com/reel/1542934294133369

Առաջարկություն «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Logo

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք տալ միայն այն քաղաքացիներին, որոնք տվյալ տարվա ընթացքում առնվազն վեց ամիս բնակվել են Հայաստանում։ Այս նախագիծը  սահմանադրաիրավական նախաձեռնություն է, քանի որ վերաբերում է ընտրական իրավունքի սահմանափակմանը։ ՀՀ […]

«Փափուկ հմտություններ» թեմայով դասընթաց՝ Սյունիքում

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Սյունիքի մասնաճյուղը, «Առաքելություն Հայաստան» և «Դարման» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, իրականացրեց «Փափուկ հմտություններ» թեմայով դասընթաց։

Կոնֆլիկտների հաղթահարում և մարդու իրավունքներ. հանդիպում Վարդենիսում

Հունիսի 10-ին «Վարդենիսի Քաղաքային գրադարան»-ում տեղի ունեցավ խորհրդատվական հանդիպում  «Կոնֆլիկտների հաղթահարում և մարդու իրավունքների մշակույթ» թեմայով։ Այն կազմակերպվել էր «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի կողմից` «Մարդու իրավունքների պաշտպանություն և քաղաքացիական հասարակության հզորացում»  ծրագրի շրջանակներում։ Հանդիպումը վարեց մասնաճյուղի ղեկավար Լուսինե Թոփլաղալցյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառները, դրանց […]

Նոր, հարմարավետ ու կրթական միջավայր՝ Ամասիայի երիտասարդների համար

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում հաջողությամբ իրականացվեց «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվում է Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Ժողովրդավարության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում համայնքում տեղադրվել են բացօթյա գրադարան-տնակ, ցուցանակ, զրուցարան-բեսեդկա, նստարան, ուղղորդող սլաքներ և կափարիչով աղբաման՝ ստեղծելով առավել հարմարավետ, կրթական և ակտիվ […]

Սոցիոլոգիական հետազոտություն. շահառու համայնքների կարիքների և խնդիրների գնահատման արդյունքներ

Ընդհանուր նկարագիր և նպատակ Հետազոտությունն իրականացվել է «Ա.Դ. Սախարովի անվան հայկական մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների ներգրավումը Հայաստանի տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։ Հիմնական նպատակն էր վեր հանել սոցիալ-տնտեսական կարիքները և զարգացման հնարավորությունները վեց թիրախային համայնքներում՝ Աշոցք, Ամասիա, Ճամբարակ, Վարդենիս, Գորիս և Տաթև: Մեթոդաբանություն Գնահատումն իրականացվել է համակցված սոցիոլոգիական […]

Դատապարտող հայտարարություն ՀՀ Վարչապետի և ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը դատապարտում է սույն թվականի մարտի 22-ին Երևանի մետրոպոլիտենում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Սահմանադրորեն «սոցիալական և իրավական» հռչակված պետությունում չեն կարող թույլատրելի համարվել քաղաքական գործիչների և հանրային ծառայողների կողմից դրսևորվող այն վարքագիծն ու մոտեցումները, որոնք հասարակության […]

Ենթադրամաշորհների մոնիտորինգի և գնահատման մասնագետների ծառայությունների մատուցման հրավեր

Ծառայության նկարագրությունՄենք փնտրում ենք փորձառու և պատասխանատու մոնիտորինգի և գնահատման 3 մասնագետ, որոնք ծրագրի շրջանակում կիրականացնեն Կազմակերպության ենթադրամաշնորհների (տարածակազմակերպման նախագծերի) իրականացման ամբողջ գործընթացի մոնիտորինգն ու գնահատումը։ Մասնագետները պետք է ապահովեն ենթադրամաշնորհների արդյունավետությանգնահատումը՝ հիմնվելով հստակ չափորոշիչների և տվյալների վերլուծության վրա։ Մասնագետները պատասխանատու կլինեն տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության և հաշվետվությունների պատրաստման համար և կհամագործակցեն Ծրագրի թիմի հետ՝ […]

Երիտասարդների առաջնորդության և համայնքային մասնակցության ամրապնդման դասընթաց՝ Սախարովի կենտրոնի նախաձեռնությամբ

Հայաստանում ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից աջակցվող նախաձեռնությունը, որն իրականացվում է «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» կողմից, զարգացնում է մասնակցային կառավարման հանձնառությունը՝ ներգրավելով գյուղական բնակավայրերի երիտասարդներին որպես տեղական որոշումների կայացման ակտիվ գործընկերներ: Համապատասխանելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածին՝ ծրագիրը զարգացնում է երիտասարդների առաջնորդության և բարեվարք կառավարման կարողություններն իրենց համայնքներում: Այս […]