Ենթադրամաշորհների մոնիտորինգի և գնահատման մասնագետների ծառայությունների մատուցման հրավեր

Ծառայության նկարագրությունՄենք փնտրում ենք փորձառու և պատասխանատու մոնիտորինգի և գնահատման 3 մասնագետ, որոնք ծրագրի շրջանակում կիրականացնեն Կազմակերպության ենթադրամաշնորհների (տարածակազմակերպման նախագծերի) իրականացման ամբողջ գործընթացի մոնիտորինգն ու գնահատումը։ Մասնագետները պետք է ապահովեն ենթադրամաշնորհների արդյունավետությանգնահատումը՝ հիմնվելով հստակ չափորոշիչների և տվյալների վերլուծության վրա։ Մասնագետները պատասխանատու կլինեն տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության և հաշվետվությունների պատրաստման համար և կհամագործակցեն Ծրագրի թիմի հետ՝ […]

Երիտասարդների առաջնորդության և համայնքային մասնակցության ամրապնդման դասընթաց՝ Սախարովի կենտրոնի նախաձեռնությամբ

Հայաստանում ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից աջակցվող նախաձեռնությունը, որն իրականացվում է «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» կողմից, զարգացնում է մասնակցային կառավարման հանձնառությունը՝ ներգրավելով գյուղական բնակավայրերի երիտասարդներին որպես տեղական որոշումների կայացման ակտիվ գործընկերներ: Համապատասխանելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածին՝ ծրագիրը զարգացնում է երիտասարդների առաջնորդության և բարեվարք կառավարման կարողություններն իրենց համայնքներում: Այս […]

Նորարարական մոտեցումներով հետաքրքիր ծրագիր Ամասիայում

Ամասիայի համայնքային գրադարանում տեղի ունեցավ թաուն-հոլ ձևաչափով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ, ավագանու անդամներ, ներկայացուցիչներ Շիրակի մարզպետի աշխատակազմից, վարչական ղեկավարներ, տեղական ձեռներեցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատոթյունների տնօրեններ և համայնքի ակտիվ երիտասարդներ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախնական քննարկումից հետո ընտրված 3 ծրագրային գաղափարներ, որոնք ընդգրկում էին տարբեր ուղղություններ՝ հանրային […]

Հետազոտություն. արհեստական բանականության հնարավորությունները, կիրառումը և մարտահրավերները Հայաստանում

Հայաստանն արագորեն որդեգրում է Արհեստական բանականությունը (ԱԲ)՝ որպես տրանսֆորմացիոն տեխնոլոգիա։ «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» իրականացրած նոր ուսումնասիրությունը քննում է ԱԲ-ի զարգացումը, գործնական կիրառությունները և ռազմավարական մարտահրավերները Հայաստանում։ Զեկույցի հիմնական շեշտադրումները. Ռազմավարական առաջարկություններ. Զեկույցում ներկայացված են հետևյալ մոտեցումները՝ ԱԲ-ի պատասխանատու զարգացումն ապահովելու համար. Ամբողջական զեկույցը ներառում է մանրամասն վերլուծություններ, աղյուսակներ և […]

Հետազոտություն. արհեստական բանականության դրական և բացասական ազդեցությունները կրթական գործընթացի վրա

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Հետազոտական և վերլուծական կենտրոնը ներկայացնում է նոր ուսումնասիրություն՝ նվիրված արհեստական բանականության (ԱԲ) դերին ժամանակակից կրթական համակարգում: Հետազոտությունն իրականացվել է 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գավառ համայնքում՝ երիտասարդ հետազոտողների ներգրավմամբ և կենտրոնի Գեղարքունիքի մարզային համակարգող Վարդան Գարեյանի գլխավորությամբ: Ինչո՞ւ է սա կարևոր 21-րդ դարում ԱԲ-ն այլևս լոկ տեխնոլոգիական […]

Արհեստական բանականության օգտագործման իրավական և բարոյական սահմանները` բուհական միջավայրում

Քանի որ Արհեստական բանականությունը (ԱԲ) դառնում է առօրյա գործիք ուսանողների և դասախոսների համար, «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը» նախաձեռնում է քննարկում դրա պատասխանատու կիրառման վերաբերյալ: Մեր վերջին հետազոտական աշխատանքը՝ «Արհեստական բանականության կիրառման իրավական և բարոյական սահմանները բուհական միջավայրում» (հեղինակ՝ Սոնա Ալավերդյան), քննում է, թե ինչպես կարող ենք ընդունել տեխնոլոգիաները՝ չզոհաբերելով ակադեմիական […]

Սախարովի կենտրոնը կազմակերպեց երիտասարդ սերնդի հզորացման տարածակազմական ճամբար Ծաղկաձորում

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, 2026 թվականի հունվարի 17-ից 21-ը Ծաղկաձորում կազմակերպել էր հնգօրյա կրթական և գործնական ճամբար՝ «տարածակազմական (placemaking) նախագծերը ծրագրի 6 շահառու համայնքներում» թեմայով: Ճամբարը համախմբել էր Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք, Գեղարքունիքի մարզի […]

Վերլուծություն հղի կանանց աշխատանքի վայրում իրավունքների վերաբերյալ

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում» մենք հավատացած ենք, որ ոչ մի կին չպետք է ընտրություն կատարի կարիերայի և ընտանիքի միջև: Որպես 2024-2025 թթ. հետազոտական նախաձեռնությունների մաս՝ մեր Սյունիքի մասնաճյուղը հրապարակել է առանցքային մի ուսումնասիրություն՝ «Հղիությունն աշխատավայրում. իրավունքների պաշտպանությո՞ւն, թե՞ խտիրական մոտեցում» թեմայով: Զեկույցի հեղինակ Անահիտ Ամարյանը մանրամասն քննարկում է այն համակարգային […]

Նոր համագործակցություն հանուն երիտասարդների զարգացման

Սյունիքի մարզի Տաթևի համայնքային կենտրոնը տեղեկացնում է, որ փոխըմբռնման հուշագիր է կնքել «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Սյունիքի տարածաշրջանային մասնաճյուղի հետ։ Համագործակցության շրջանակներում Տաթևի համայնքային կենտրոնում իրականացվել են հետաքրքիր հանդիպումներ երիտասարդների համար մի շարք թեմաներով, որոնցից են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և քաղաքացիական հասարակություն, առաջնորդություն և թիմային աշխատանք: Մասնակիցները ակտիվորեն ներգրավվել […]

Դատապարտող հայտարարություն փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման վերաբերյալ

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խստագույնս դատապարտում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ազատ խոսքի իրավունքի իրացման համար հարուցված հանրային քրեական հետապնդումն ու կալանավորումը, որն իրականացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս և նմանատիպ այլ դեպքերը փաստում են, որ մասնագիտական գործունեությունը բավարար չափով […]