Գնանշման հարցում ՀՀ Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքներում բացօթյա գրադարան-տնակ և այլ կոնստրուկցիաների պատրաստման և տեղադրման վերաբերյալ

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ը (ՀՎՀՀ 02513655) (այսուհետ՝ Կազմակերպություն) ՄԱԿ-ի Ժողովրդավարության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» UDF-23-988-ARM դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։ Սույն Ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքներում պետք է տեղադրվեն մեկական Բացօթյա գրադարան-տնակ, Ցուցանակ, Զրուցարան-բեսեդկա, Նստարան, Սյուն՝ ուղղորդող սլաքներով, Աղբաման՝ […]

Գնանշման հարցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում երկու կանգառների կառուցման և տեղադրման աշխատանքների իրականացման համար

Ուշադրություն․ գնային առաջարկի ներկայացման ժամկետը երկարաձգվում է մինչև 2026թ․ ապրիլի 27-ը։ «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագրի շրջանակում, հրավիրում է իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու գնային առաջարկներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում երկու կանգառների կառուցման և տեղադրման աշխատանքների իրականացման համար։ […]

Գնանշման հարցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում բացօթյա հանգստի գոտու հիմնման աշխատանքների իրականացման համար

Ուշադրություն․ գնային առաջարկի ներկայացման ժամկետը երկարաձգվում է մինչև 2026թ․ ապրիլի 27-ը։ «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագրի շրջանակում, հրավիրում է իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու գնային առաջարկներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում բացօթյա հանգստի գոտու հիմնման աշխատանքների իրականացման համար։ […]

Դատապարտող հայտարարություն ՀՀ Վարչապետի և ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը դատապարտում է սույն թվականի մարտի 22-ին Երևանի մետրոպոլիտենում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Սահմանադրորեն «սոցիալական և իրավական» հռչակված պետությունում չեն կարող թույլատրելի համարվել քաղաքական գործիչների և հանրային ծառայողների կողմից դրսևորվող այն վարքագիծն ու մոտեցումները, որոնք հասարակության […]

Ենթադրամաշորհների մոնիտորինգի և գնահատման մասնագետների ծառայությունների մատուցման հրավեր

Ծառայության նկարագրությունՄենք փնտրում ենք փորձառու և պատասխանատու մոնիտորինգի և գնահատման 3 մասնագետ, որոնք ծրագրի շրջանակում կիրականացնեն Կազմակերպության ենթադրամաշնորհների (տարածակազմակերպման նախագծերի) իրականացման ամբողջ գործընթացի մոնիտորինգն ու գնահատումը։ Մասնագետները պետք է ապահովեն ենթադրամաշնորհների արդյունավետությանգնահատումը՝ հիմնվելով հստակ չափորոշիչների և տվյալների վերլուծության վրա։ Մասնագետները պատասխանատու կլինեն տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության և հաշվետվությունների պատրաստման համար և կհամագործակցեն Ծրագրի թիմի հետ՝ […]

Դատապարտող հայտարարություն փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման վերաբերյալ

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խստագույնս դատապարտում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ազատ խոսքի իրավունքի իրացման համար հարուցված հանրային քրեական հետապնդումն ու կալանավորումը, որն իրականացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս և նմանատիպ այլ դեպքերը փաստում են, որ մասնագիտական գործունեությունը բավարար չափով […]

Դատապարտող հայտարություն ՀՀ վարչապետի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականության նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի վերաբերյալ

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խիստագույնս դատապարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սույն թվականի մայիսի  29-ից մինչ օրս սոցիալական մեդիայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է որպես ազգային եկեղեցի (ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդված), որն  […]

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի ունեցած միջադեպը դատապարտող հայտարարություն

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խիստագույնս դատապարտում է սույն թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց կողմից հանրային քննարկման ներկայացած քաղաքացու՝ Արթուր Չախոյանի նկատմամբ իրականացված բռնությունը: ՀՀ Սահմանադրությամբ հռչակված է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն […]

Հայտարարություն ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մեկնարկի մասին

«Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է UDF-23-988-ARM «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է գյուղական համայնքներում հզորացնել երիտասարդներին՝ բարձրացնելով նրանց առաջնորդության, լավ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության կարողությունները: Կստեղծվեն վեց ակտիվ երիտասարդական խմբեր երեք մարզերում՝ ապահովելով գենդերային հավասարություն և համայնքի կարիքների մասնակցային գնահատում: Դրա […]

Դատապարտող հայտարարություն 2024թ. հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնության և անհամաչափ ուժի վերաբերյալ

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է սույն թվականի հունիսի 12-ին «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումը՝ զուգորդված բռնությամբ և այլ ոչ իրավաչափ գործողություններով: Ոստիկանության կողմից, առանց նախապես պատշաճ ձևով զգուշացնելու, խաղաղ հավաքի անզեն մասնակիցների նկատմամբ կիրառվել են […]