Գորիսի երիտասարդները ձևավորում են համայնքային նախաձեռնություններ

2026թ․ մարտի 4-ին ACAS Գորիսի երիտասարդական կենտրոնում կայացավ Գորիսի համայնքապետին կից Երիտասարդական խորհրդի նիստ: Նիստի ընթացքում համայնքի ակտիվ երիտասարդները ներկայացրեցին իրենց մշակած ծրագրերը։ Ներկայացրած ծրագրերը մշակվել են «Երիտասարդների ներգրավումը Հայաստանում տեղական ինքնակառավարման մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարարակական կազմակերպության Գորիսի մասնաճյուղի կողմից։ Ծրագրի շրջանակում բազմաթիվ ակտիվ […]

Երիտասարդների առաջնորդության և համայնքային մասնակցության ամրապնդման դասընթաց՝ Սախարովի կենտրոնի նախաձեռնությամբ

Հայաստանում ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից աջակցվող նախաձեռնությունը, որն իրականացվում է «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» կողմից, զարգացնում է մասնակցային կառավարման հանձնառությունը՝ ներգրավելով գյուղական բնակավայրերի երիտասարդներին որպես տեղական որոշումների կայացման ակտիվ գործընկերներ: Համապատասխանելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածին՝ ծրագիրը զարգացնում է երիտասարդների առաջնորդության և բարեվարք կառավարման կարողություններն իրենց համայնքներում: Այս […]

Տաթև համայնքում տարածակազմակերպման նախագծերի քննարկում և ընտրություն

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Սյունիքի մասնաճյուղը սույն թվականի փետրվարի 25-ին իրականացրեց «Տաթև համայնքում տարածակազմակերպման նախագծերի քննարկում և ընտրություն» թեմայով թաուն-հոլ ձևաչափով հանդիպում։ Հանդիպմանը ներկա էին Խոտ վարչական շրջանի ղեկավարը, Տաթև համայնքի հանայնքապետի առաջին տեղակալը, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, երիտասարդական կենտրոնի ղեկավարը, երիտասարդական ակտիվ խմբի մասնակիցները, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։ Քննարկումը հնարավորություն […]

Նորարարական մոտեցումներով հետաքրքիր ծրագիր Ամասիայում

Ամասիայի համայնքային գրադարանում տեղի ունեցավ թաուն-հոլ ձևաչափով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ, ավագանու անդամներ, ներկայացուցիչներ Շիրակի մարզպետի աշխատակազմից, վարչական ղեկավարներ, տեղական ձեռներեցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատոթյունների տնօրեններ և համայնքի ակտիվ երիտասարդներ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախնական քննարկումից հետո ընտրված 3 ծրագրային գաղափարներ, որոնք ընդգրկում էին տարբեր ուղղություններ՝ հանրային […]

«TOT թրեյների պորտֆոլիո» հանդիպում-քննարկում

«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղում կայացավ «TOT թրեյների պորտֆոլիո» հանդիպում-քննարկում։ Մասնակիցները ծանոթացան պորտֆոլիոների կառուցման և մասնագիտական ներկայացման գործնական մոտեցումներին, փոխանակվեցին փորձով և ձևավորեցին նոր համագործակցության հնարավորություններ։ Քննարկմանը մասնակցեցին՝ոլորտի փորձագետներ,մանկավարժներ,նախորդ տարիների TOT ծրագրի շրջանավարտներ,ակտիվ երիտասարդներ։ Հանդիպումը հնարավորություն էր՝ ներկայացնելու և կատարելագործելու մասնագիտական պորտֆոլիոն, փոխանակվելու փորձով, ձևավորելու նոր համագործակցություններ։ https://www.facebook.com/reel/820601497707915

Սախարովի կենտրոնը կազմակերպեց երիտասարդ սերնդի հզորացման տարածակազմական ճամբար Ծաղկաձորում

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, 2026 թվականի հունվարի 17-ից 21-ը Ծաղկաձորում կազմակերպել էր հնգօրյա կրթական և գործնական ճամբար՝ «տարածակազմական (placemaking) նախագծերը ծրագրի 6 շահառու համայնքներում» թեմայով: Ճամբարը համախմբել էր Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք, Գեղարքունիքի մարզի […]

Նոր համագործակցություն հանուն երիտասարդների զարգացման

Սյունիքի մարզի Տաթևի համայնքային կենտրոնը տեղեկացնում է, որ փոխըմբռնման հուշագիր է կնքել «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Սյունիքի տարածաշրջանային մասնաճյուղի հետ։ Համագործակցության շրջանակներում Տաթևի համայնքային կենտրոնում իրականացվել են հետաքրքիր հանդիպումներ երիտասարդների համար մի շարք թեմաներով, որոնցից են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և քաղաքացիական հասարակություն, առաջնորդություն և թիմային աշխատանք: Մասնակիցները ակտիվորեն ներգրավվել […]

Գավառի երիտասարդները սովորում են համայնքի կառավարման մասին

Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները մասնակցեցին «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղի կողմից կազմակերպված «Տեղական ինքնակառավարում և համայնքային մասնակցություն» թեմայով դասընթացին։ Այն վարեց փորձագետ-դասընթացավար, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Հակոբ Սարգսյանը։

Դասընթաց Ամասիայի գրադարանում

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, սեպտեմբերի 17-ին Շիրակի մարզի Ամասիայի գրադարանի ԼՈՖԹ ընթերցասրահում անցկացրեց «Տարածակազմակերպում» թեմայով դասընթաց, որը վարեց փորձագետ Գևորգ Պետրոսյանը

Սախարովի կենտրոնը դիմել է ՀՀ վարչապետին՝ էլեկտրոնային ստորագրության վճարների վերաբերյալ հստակեցման համար՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով

Քանի որ Հայաստանն անցում է կատարում եկամուտների համատարած հայտարարագրման համակարգին, էլեկտրոնային ստորագրության կիրառումը դարձել է անհրաժեշտություն յուրաքանչյուր քաղաքացու համար: Սակայն 3,000 դրամ ակտիվացման վճարի հետ կապված վերջին փոփոխությունները շատերի մոտ հարցեր են առաջացրել: «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը» բազմաթիվ հարցումներ է ստացել այն քաղաքացիներից, ովքեր վճարել են այս գումարը 2025 թ. […]