«Քաղաքը կարդում է». Գորիսում մեկնարկել է բացօթյա գրադարանների նոր նախաձեռնությունը

2026թ․ հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ բացօթյա գրադարան-տնակների բացման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել էր «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Արարողությանը ներկա էին Գորիսի համայնքապետը, համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, երիտասարդական ակտիվ խմբերի անդամներ, համայնքի բնակիչներ […]
Հոգեբանական զրույցներ

«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը սիրով հրավիրում է մասնակցելու հետաքրքիր և բովանդակալից հանդիպման, որը տեղի կունենա՝ 17 մայիսի 2026թ․, կիրակի Ժամը՝ 15։00 Սախարովի կենտրոն, ք․Գյումրի, Մհեր Մկրտչյան 38ա, բն․1 Հանդիպման հյուրն է՝ Վիտյա Բենիկի Յարամիշյանը Երևանի պետական համալսարան Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր հոգեբանության ամբիոն Հանդիպման ընթացքում կքննարկվեն […]
Նոր, հարմարավետ ու կրթական միջավայր՝ Ամասիայի երիտասարդների համար

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում հաջողությամբ իրականացվեց «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվում է Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Ժողովրդավարության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում համայնքում տեղադրվել են բացօթյա գրադարան-տնակ, ցուցանակ, զրուցարան-բեսեդկա, նստարան, ուղղորդող սլաքներ և կափարիչով աղբաման՝ ստեղծելով առավել հարմարավետ, կրթական և ակտիվ […]
Ամասիայի և Աշոցքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, օգտագործելու ի՞նչ խոչընդոտներ կան

Շիրակի մարզի հյուսիսը չօգտագործված ու դեռ չբացահայտված ռեսուրսներ և հնարավորություններ ունի։ Զբոսաշրջային քարտեզում կարևոր տարածքներ են համարվում Ամասիան և Աշոցքը, որտեղ գրավիչ ուղղություններ կան՝ սկսած ձմեռային հանգստից մինչև գաստրո տուրիզմ։ Բայց կայուն առաջընթաց ապահովելու համար գործելու մեխանիզմներն են պակասում։ Այս մասին իրենց փորձագիտական դիտարկումներն են ներկայացրել անհատներ, մասնագետներ, որոնք մի քանի տարի է ոլորտում են։ […]
Ամասիա և Աշոցք համայնքների զբոսաշրջային զարգացման համատեղ քննարկում

Ամասիա և Աշոցք համայնքների համար շատ հետաքրքիր թաուն_հոլ հանդիպում ունեցանք, որի ընթացքում քննարկվեցին համայնքների զբոսաշրջային ներուժը, զարգացման հնարավորությունները, առկա մարտահրավերներն ու համագործակցության ուղիները։ Խոսնակներն էին Կարեն Բադիշյան – ՇՄ զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետՀարություն Հարությունյան – «Հյուսիսային ուղի» ՀԿ նախագահԱրտուշ Եղիազարյան – գործարար Սա հիանալի հնարավորություն էր համատեղ քննարկելու համայնքների զբոսաշրջային զարգացման հեռանկարները, […]
Քննարկում․«Ինչու մեթոդները չեն աշխատում»

Ինչո՞ւ մեթոդները չեն աշխատում. Սեմինար-քննարկում ուսուցիչների համար Ապրիլի 11-ին «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպոթւյան Շիրակի մասնաճյուղի ТОТ ակումբի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում, որի առանցքում կրթական մեթոդաբանության արդյունավետության խնդիրներն էին։ Խոսնակ Անի Քոչարյանը ներկայացրեց այն հիմնական պատճառները, թե ինչու տարբեր ուսուցողական մեթոդների կիրառումը դասերին հաճախ չեն տալիս սպասված արդյունքը։ Քննարկման առանցքային […]
«Նախագծային աշխատանք». հանդիպում-քննարկում

Մարտի 28-ին «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղի TOT ակումբի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Նախագծային աշխատանք» թեմայով։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախագծային աշխատանքի կարևորությունն ու կիրառման արդյունավետ մեթոդները։ Քննարկվեց դրա դերը կրթական գործընթացում՝ նպաստելով սովորողների ակտիվության և ինքնուրույնության զարգացմանը։
Համաժողով․ համայնքների աշխատանքը երիտասարդների հետ․ օրենքի կիրառման մարտահրավերներ և հնարավորություններ

Մարտի 26֊ին տեղի ունեցավ համաժողով-քննարկում՝ «Համայնքների աշխատանքը երիտասարդների հետ․ «Երիտասարդական քաղաքականության մասին ՀՀ օրենք»-ի համատեքստում» թեմայով։ Այն կազմակերպել էր «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին՝ համայնքների դերակատարությունը երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում, «Երիտասարդական քաղաքականության մասին ՀՀ օրենք»-ի կիրառման գործնական խնդիրներն ու հնարավորությունները, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդական կառույցների […]
Գավառում քննարկվեց երիտասարդական քաղաքականության 2026 թվականի գործողությունների պլանը

Մարտի 6-ին Գավառում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացվեց և քննարկվեց համայնքի 2026 թվականի երիտասարդական քաղաքականության գործողությունների պլանը, իսկ մասնակիցները շեշտեցին համագործակցության և երիտասարդների ակտիվ ներգրավման կարևորությունը։ Հանդիպում-քննարկում՝ երիտասարդական քաղաքականության գործողությունների պլանի շուրջ Մարտի 6-ին Գավառի ուսուցողական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում համայնքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպումը կազմակերպվել էր Գավառի համայնքապետարանի և «Ա.Դ. Սախարովի անվան […]
Նոր հնարավորություններ քաղաքացիական հասարակության և ձեռներեցների համար

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղը Մարտի 6֊ին Ժամը՝ 14:00֊ին Սիրով հրավիրում է մասնակցելու տեղեկատվական հանդիպման, որտեղ կտրամադրվի օգտակար տեղեկատվություն դրամաշնորհային և մրցութային հնարավորությունների մասին։ Հանդիպումը նախատեսված է՝• քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար• սկսնակ ձեռներեցների համար• նախաձեռնող անհատների համար