Քաղաքացիական նորարարություն և մարդկային անվտանգություն

Տարի
0
Մարզ
0
Միջոցառումներ
+ 0
Շահառուներ
+ 0

Բարի գալուստ «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ։

Մենք անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն ենք: «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն Ա.Դ.Սախարովի անվան առաջընթացի, մարդու իրավունքների /պաշտպանության և գթասրտության հայկական հիմնադրամի իրավահաջորդն է, որն ստեղծվել է 1990 թվականի հոկտեմբերի 9-ին` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 457 որոշման հիման վրա: Հիմնադրումից ի վեր կազմակերպությունն առաջամարտիկ դեր է խաղացել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում, իսկ երեք տարածաշրջանային մասնաճյուղեր գործում են Շիրակում (Գյումրի), Գեղարքունիքում (Գավառ) և Սյունիքում (Գորիս)։

Մեր առաքելությունն է մարդու իրավունքների սկզբունքները վերածել քաղաքացիական նորարարության՝ գիտելիքի և փաստերի միջոցով հզորացնելով քաղաքացիներին և խթանելով բարեփոխումները, որոնք ձևավորում են թափանցիկ, հավասար, արդար և ժողովրդավար կառավարում։ 

Վերջին թարմացումները

Մարզային

«Քաղաքը կարդում է». Գորիսում մեկնարկել է բացօթյա գրադարանների նոր նախաձեռնությունը

2026թ․ հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ բացօթյա գրադարան-տնակների բացման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել էր «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Արարողությանը ներկա էին Գորիսի համայնքապետը, համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, երիտասարդական

Կարդալ ավելին
Միջոցառումներ

Հոգեբանական զրույցներ

«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը սիրով հրավիրում է մասնակցելու հետաքրքիր և բովանդակալից հանդիպման, որը տեղի կունենա՝  17 մայիսի 2026թ․, կիրակի Ժամը՝ 15։00 Սախարովի կենտրոն, ք․Գյումրի, Մհեր Մկրտչյան 38ա, բն․1 Հանդիպման հյուրն է՝  Վիտյա Բենիկի Յարամիշյանը Երևանի պետական համալսարան Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր

Կարդալ ավելին
Իրավական

Հանրագիր․ Աշտարակ խոշորացված համայնքում միասնական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների և ոչ պատշաճ (անորակ) ծառայությունների վերաբերյալ

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանրագիր է ներկայացնել ՀՀ վարչապետին՝ Աշտարակ խոշորացված համայնքում ուղևորափոխադրումների և ծառայությունների բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ։ Հանրագրում պահանջվում են համակարգային բարեփոխումներ՝ մարզային հասարակական տրանսպորտի որակը բարձրացնելու, այն մատչելի և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև գործող օրենսդրությունը Սահմանադրությանն ու մարդու հիմնարար իրավունքների էությանը

Կարդալ ավելին
Մարզային

Ամասիայի և Աշոցքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, օգտագործելու ի՞նչ խոչընդոտներ կան

Շիրակի մարզի հյուսիսը չօգտագործված ու դեռ չբացահայտված ռեսուրսներ և հնարավորություններ ունի։ Զբոսաշրջային քարտեզում կարևոր տարածքներ են համարվում Ամասիան և Աշոցքը, որտեղ գրավիչ ուղղություններ կան՝ սկսած ձմեռային հանգստից մինչև գաստրո տուրիզմ։ Բայց կայուն առաջընթաց ապահովելու համար գործելու մեխանիզմներն են պակասում։ Այս մասին իրենց փորձագիտական դիտարկումներն են ներկայացրել անհատներ, մասնագետներ, որոնք մի

Կարդալ ավելին
Մարզային

Ամասիա և Աշոցք համայնքների զբոսաշրջային զարգացման համատեղ քննարկում

Ամասիա և Աշոցք համայնքների համար շատ հետաքրքիր թաուն_հոլ հանդիպում ունեցանք, որի ընթացքում քննարկվեցին համայնքների զբոսաշրջային ներուժը, զարգացման հնարավորությունները, առկա մարտահրավերներն ու համագործակցության ուղիները։ Խոսնակներն էին Կարեն Բադիշյան – ՇՄ զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետՀարություն Հարությունյան – «Հյուսիսային ուղի» ՀԿ նախագահԱրտուշ Եղիազարյան – գործարար Սա հիանալի հնարավորություն էր համատեղ

Կարդալ ավելին
Հայտարարություն

Գնանշման հարցում ՀՀ Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքներում բացօթյա գրադարան-տնակ և այլ կոնստրուկցիաների պատրաստման և տեղադրման վերաբերյալ

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ը (ՀՎՀՀ 02513655) (այսուհետ՝ Կազմակերպություն) ՄԱԿ-ի Ժողովրդավարության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» UDF-23-988-ARM դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։ Սույն Ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքներում պետք է տեղադրվեն մեկական Բացօթյա գրադարան-տնակ, Ցուցանակ, Զրուցարան-բեսեդկա,

Կարդալ ավելին

Մեր դոնորները